ՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Լավրով

10 Նոյեմբերի 2026, 15:24

Քաղաքականություն

ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի կողմից կազմակերպության նկատմամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու վերաբերյալ որոշում ընդունվելու դեպքում Հայաստանը կպահպանի հավաքական անվտանգության իրավունքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերի արդյունքներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ նիստի ընթացքում կողմերը ստիպված են եղել քննարկել Հայաստանի կողմից ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների չկատարման հարցը՝ կապված կազմակերպության բյուջե տարեկան վճարումների հետ։

«Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծը նախատեսում է կասեցնել Հայաստանի քաղաքացիներին կազմակերպության մարմիններում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը և զրկել ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։ Որոշման այս նախագիծը վաղը նույնպես կքննարկվի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում»,- ասել է Լավրովը։

Դիվանագետի խոսքով՝ նույնիսկ նման որոշման ընդունման դեպքում Հայաստանը կպահպանի հավաքական անվտանգության իրավունքը։

Հիմա եթերում