ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից

24 Հունվարի 2025, 13:29

Քաղաքականություն

ՏԱՍՍ-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես իր դաշնակից՝ չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, որ քիչ է հավանականությունը, որ 2025 թվականին կվերանան Հայաստանի կողմից Կազմակերպությունում իր գործունեությունը սառեցնելու հիմքերը։

«ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղյակ է Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության այդ հայտարարության մասին։ Սակայն մենք շարունակում ենք Հայաստանին համարել մեր դաշնակիցը և շարունակում ենք փոխգործակցել Երևանի հետ աշխատանքային ռեժիմով»,- ասել են ՀԱՊԿ-ից։