Հարձակում են գործել Միհրան Հակոբյանի վրա

08 Դեկտեմբերի 2025, 16:09

Քաղաքականություն

Առևտրի կենտրոններից մեկի ավտոկայանատեղիում բանդիտական հարձակում է տեղի ունեցել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա: Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ: Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը»,- հայտնել է Մելիքյանը: