Հարություն Հարությունյանն՝ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ

26 Օգոստոսի 2026, 12:10

Քաղաքականություն

Ազգային ժողովի՝ օգոստոսի 26-ի նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկության արդյունքները։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել էր Հարություն Հարությունյանի թեկնածությունը։

Լիլիթ Մինասյանի տեղեկացմամբ քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր:

56 կողմ, 48 դեմ ձայների հարաբերակցությամբ Հարություն Հարությունյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

«Ուժեղ Հայաստանը» տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Իրինա Յոլյանի թեկնածությունը:

Հիմա եթերում