Հարություն Մկրտչյանը հրապարակային ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
21 Հունվարի 2026, 17:13
Փաստաբան Վարդան Ալոյանը հայտնում է, որ իշխանական պրոպագանդիստ Հարություն Մկրտչյանը հրապարակային ներողություն կխնդրի գործարար Սամվել Կարապետյանից նրան վիրավորելու համար:
Դատարանն արձանագրել է, որ Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ տեղ են գտել վիրավորանք պարունակող արտահայտություններ, ինչի համար նա պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի։ Վճիռն օրինական ուժի մեջ կմտնի մեկ ամսից։