Հարվի Սարաջյանը նորամուտն է նշել միջազգային մրցաշարում
10 Օգոստոսի 2026, 18:10
Հայազգի ֆուտբոլիստ Հարվի Սարաջյանը նորամուտն է նշել Լիգաների գավաթի խաղարկությունում՝ հանդես գալով «Օրլանդո Սիթի»-ի կազմում։
Մրցաշարի երկրորդ տուրում ամերիկյան թիմը սեփական հարկի տակ ընդունել է մեքսիկական «Լեոն»-ին, իսկ Սարաջյանը 66-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել՝ զբաղեցնելով ձախ եզրային հարձակվողի դիրքը։
Խաղադաշտում անցկացրած ժամանակահատվածում նա կատարել է մեկ հարված, 11 ճշգրիտ փոխանցում և մեկ հաջող խլում՝ Sofascore-ից ստանալով 6.6 գնահատական։
Սարաջյանի համար սա արդեն վեցերորդ հանդիպումն էր «Օրլանդո Սիթի»-ի հիմնական թիմի կազմում․ մինչ այդ նա փոխարինման էր դուրս եկել MLS-ի հինգ հանդիպումներում։
Ընթացիկ մրցաշրջանում ակումբի երկրորդ թիմի կազմում Սարաջյանը մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։