Հասմիկ Գրիգորյանը փայլուն ելույթ է ունեցել Համբուրգի օպերայի բեմում
09 Նոյեմբերի 2023, 20:37
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/11/08162814/photo_2023-11-08_09-49-17.jpg)
Համբուրգի պետական օպերայում կայացել է Շտրաուսի «Սալոմե» օպերայի պրեմիերան, որի ռեժիսորն է Դմիտրի Չերնյակովը։
Սալոմեի դերակատարն է եղել հայ օպերային երգչուհի (սոպրանո) Հասմիկ Գրիգորյանը։
Սալոմեն Շտրաուսի առաջին և ամենահայտնի օպերաներից է։ Այն հիմնված է Օսկար Ուայլդի համանուն պիեսի վրա, որի տեքստն այստեղ հնչում է գրեթե ամբողջությամբ։ Շտրաուսի էքսպրեսիոնիստական ստեղծագործության պրեմիերան կայացել է 1905 թվականի դեկտեմբերին Դրեզդենում։