Հավանականությունը, որ Ռուսաստանի նախագահը կլինի Ստամբուլում, գրեթե զրոյական է. Ալեքսեյ Անպիլոգով
14 Մայիսի 2025, 00:10
Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ստամբուլում սպասվելիք ռուս-ուկրաինական բանակցություններին:
«Իմ տեսանկյունից՝ հավանականությունը, որ Ռուսաստանի նախագահը կլինի Ստամբուլում, գրեթե զրոյական է։ Քանի որ, այսպես կոչված, Զելենսկու առաջարկն, իհարկե, արվել է ծայրաստիճան կոպիտ ձևով և վերջնագրի ձևով՝ առանց հասկանալու, թե ինչպես են կազմակերպվում պետությունների առաջին դեմքերի այցերը: Դրանք չեն արվում մատների հպումով: Դա դիվանագիտական արարողակարգը չհասկանալու նշան է։
Ի դեպ, հետաքրքիր է, որ հենց այդ օրը Զելենսկին հանդիպում ունի նաև Չեռնոգորիայի նախագահի հետ, և թե ինչպես է այնտեղ բացատրելու, որ ինքը չի հայտնվի համաձայնեցված և արդեն հայտարարված հանդիպմանը, հարց է հենց Զելենսկու և նրա սեփական պարտավորությունների ըմբռնման համար:
Մյուս կողմից, ես կարծում եմ՝ հիմնվելով այն հայտարարության վրա, որը տվել է Ռուսաստանի Դաշնության նախագահը, թե պատրաստ են Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցությունների, և հետագա պարզաբանումը, որ, ամենայն հավանականությամբ, պարոն Ուշակովը կգլխավորի այդ պատվիրակությունը, ակնկալում եմ, որ ռուսական պատվիրակությունը Ստամբուլ կժամանի և, ամենայն հավանականությամբ, այնտեղ կհանդիպի ուկրաինական պատվիրակության հետ», — ասել է Անպիլոգովը։
Քաղաքագետի խոսքով՝ պետք չէ հաջող բանակցություններ ակնկալել։
«Բանակցությունները հիմա դժվար թե հաջող լինեն, չնայած կարծում եմ, որ դրանք փաստացի կկայանան։ Բանն այն է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքորոշումները խաղաղ կարգավորման հարցում այժմ խիստ տարբեր են, կարելի է ասել, որ շատ տեղերում դրանք ուղղակի հակառակն են։ Ավելին, առաջին հերթին Ուկրաինան չունի պարտված պատերազմի գիտակցումը, ընդ որում՝ պատերազմը տանուլ է տվել արդեն բոլոր կատեգորիաներում՝ և՛ ռազմական գործողությունների, և՛ տնտեսության։ Եվ հիմա ավելի ու ավելի շատ իմաստի կատեգորիայում: Եը ուկրաինական կողմն, առաջին հերթին, պատրաստ չէ բանակցություններին», — եզրափակել է Անպիլոգովը։