«Հավասարակշռված տնտեսական զարգացման ճանապարհին»․ Աստանայում կկայանա ԵԿԶՀ-ի համաժողովը
17 Օգոստոսի 2026, 19:35
2026 թվականի հոկտեմբերի 29-ին Աստանայում կանցկացվի Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի (ԵԿԶՀ) միջազգային տնտեսական համաժողովը, որը կկրի «Հավասարակշռված տնտեսական զարգացման ճանապարհին» խորագիրը։
Միջոցառումը նախատեսված է որպես բարձր մակարդակի փորձագիտական հարթակ՝ տնտեսական քաղաքականության գործնական հարցերի շուրջ կարծիքների և մոտեցումների փոխանակման նպատակով։
Համաժողովի առանցքային ուղղություններից մեկը կլինի ԵԿԶՀ-ի առաջատար վերլուծական զեկույցի ներկայացումը, որը նվիրված է Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի աշխատաշուկաների ուսումնասիրությանը։
Բացի այդ, մասնագիտական քննարկումների ընթացքում փորձագետները կանդրադառնան տնտեսությունների պոտենցիալ ՀՆԱ-ի գնահատմանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների երկարաժամկետ տնտեսական աճը պայմանավորող հիմնական գործոններին։