Հաղթանակի օրն Ախալքալաքում ծաղիկներ են խոնարհել հերոս Վանցյանի հուշարձանին

11 Մայիսի 2025, 20:54

Հայեր

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ, պատերազմում զոհվածների հարազատները և հասարակ ախալքալաքցիները ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմի հերոս Վաչագան Վանցյանի հուշարձանին։ Այս մասին հայտնում է Jnews.ge-ն։

mayisi 9-2
mayisi 9-3

«Ընդհանուր Վրաստանի մասշտաբով կենդանի է մնացել Հայրենական մեծ պատերազմի 50 մասնակից, մեր շրջանում ոչ մի մասնակից չի մնացել։ Այդ մարդիկ կռվել են, պայքարել են իրենց վաղվա օրվա համար, իրենց երեխաների ապագայի համար։ Նրանք սերմնացաններ էին, որոնցից շատերը վերադարձան, շատերն էլ հերոսի մահով ընկան մարտի դաշտում։ Մեկ անգամ ևս հիշենք նրանց և միմյանց շնորհավորենք այս մեծ հաղթանակի կապակցությամբ»,- ելույթի իր խոսքում ասել է Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր Համլետ Մովսիսյանը։

mayisi9-1