Հաղթանակի օրվա առթիվ Մարտին Ղազարյանն ու իր աշակերտները յուրահատուկ տեսահոլովակ են պատրաստել

10 Մայիսի 2025, 21:38

Մշակույթ

Հայրենական մեծ պատերազմում տարված Հաղթանակի օրվա առթիվ դուդուկահար Մարտին Ղազարյանն ու նրա աշակերտները պատրաստել են յուրահատուկ տեսահոլովակ, որտեղ հնչում է Լյուբե խմբի «Ձի» երգի մեղեդին:

Մարտին Ղազարյանը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Իտալիայում, Սիրիայում, Իրանում, Թուրքիայում և այլ երկրներում:

Թողարկել է 3 ալբոմ և նկարահանել 2 տեսահոլովակ։ Մարտին Ղազարյանը 2012 թվականին Հայաստանում կայացած դուդուկի առաջին համաշխարհային փառատոնի մասնակից է, ինչպես նաև Մոսկվայի՝ դուդուկի միջազգային փառատոնի մշտական մասնակից: