Հաղթանակի օրը Եկատերինբուրգում կցուցադրվի ռեժիսոր Արսեն Աղաջանյանի ռազմական ֆիլմը

09 Մայիսի 2025, 12:20

Մշակույթ

Եկատերինբուրգի Կինոյի տանը մայիսի 9-ին տեղի կունենա «Ես քեզ Հաղթանակ կնվիրեմ» ֆիլմի ցուցադրությունը: Ռեժիսոր Արսեն Աղաջանյանի ֆիլմը պատմում է ռազմի դաշտ մեկնած 17-ամյա պատանու մասին, ով սիրահարվում է երիտասարդ բուժքրոջը: Երկար տարիներ անց նրա օրագիրը հասնում է հաջողակ գործարար Ալեքսեյին, ով վերաիմաստավորում է կյանքը, հայրենիքին ծառայելը և երջանկությունը։

Գլխավոր դերերում նկարահանվել են Տիգրան Աղաջանյանը, Քրիստինա Մուրադյանը, Արթուր Մանուկյանը, Նիկիտա Տարասովը, Մարատ Բաշարովը, Էլգուջա Բուրդուլին և այլք:

Ցուցադրությունը տեղի կունենա հաղթանակի 80-ամյակի և «Հաղթական երթ» շրջանային կինոմարաթոնի տոնակատարությունների շրջանակներում: