Հայ Առաքելական Եկեղեցին հայց է ներկայացրել ընդդեմ ՊԵԿ-ի
09 Օգոստոսի 2026, 15:40
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ):
Եկեղեցին պահանջում է անվավեր ճանաչել ՊԵԿ հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության 2026 թվականի ապրիլի 14-ի թիվ 0011-Ա մաքսային ստուգման ակտը: Բացի այդ, հայցվոր կողմը վիճարկում է նաև Հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հունիսի 11-ի թիվ 41/22 որոշումը՝ նշված ակտին վերաբերող մասով:
Գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ելենա Առաքելյանին: Դատարանն արդեն ընդունել է հայցադիմումը վարույթ և որոշում կայացրել գործի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով: