Հայ առաքելական եկեղեցու Սփյուռքի թեմական առաջնորդները կժամանեն Հայաստան

02 Հուլիսի 2025, 14:26

Քաղաքականություն

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու սփյուռքի թեմերի առաջնորդները կժամանեն Հայաստան՝ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով թեմական խորհրդակցական հավաք իրականացնելու համար, հաղորդում է News.am-ը:

Սփյուռքում մեծ հեղինակություն վայելող թեմական առաջնորդները՝ այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան հայոց թեմի առաջնորդը, հույս ունեն բանակցություններ վարել և իրենց ազդեցությունն օգտագործելով փորձել կարգավորել Նիկոլ Փաշինյան-Եկեղեցի հակամարտությունը:

Ավելի վաղ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետը հայտարարել էր, որ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսն իր խորհրդակցությունները պիտի շարունակի նաև Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի հնարավոր լինի առաջիկա նոր բարդություններից առաջը առնել և հանդարտ մթնոլորտի մեջ հարցերը լուծել: