Հայ արտահանողները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց

13 Մայիսի 2025, 12:42

Տնտեսություն և Բիզնես

ՀՀ-ում ալկոհոլ արտադրողներն ու արտահանողները բողոքի ակցիա են իրականացնում Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ:

Ակցիայի մասնակիցները դժգոհում են, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար՝ պնդելով, որ լաբորատոր ստուգումները պետք է իրականացվեն հենց Վրաստանում։

Արդյունքում` ալկոհոլով բեռնված մեքենաներն արդեն մոտ մեկ ամիս է, ինչ մնացել են հայ-վրացական սահմանին։