Հայ բժիշկները պետական պարգևների են արժանացել Ռուսաստանում
27 Օգոստոսի 2026, 11:15
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Մոսկվայի Ն. Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Միքայել Աբգարյանը պարգևատրվել է Լուկա Ղրիմսկու մեդալով։
Պարգևը շնորհվում է առողջապահության ոլորտում ունեցած ծառայությունների և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։
ՌԴ նախագահի մեկ այլ հրամանագրով Մոսկվայի Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի բաժանմունքի վարիչ Վահան Բոխյանին շնորհվել է «Ռուսաստանի վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչումը։