Հայ բռնցքամարտիկ Սամվել Գասոյան. 9 մենամարտ, 9 հաղթանակ
29 Հունիսի 2026, 20:50
Հայ բռնցքամարտիկ Սամվել Գասոյանը շարունակում է հաղթական շարքը պրոֆեսիոնալ ռինգում:
27-ամյա մարզիկը հունիսի 28-ին ելույթ է ունեցել Բոխում (Գերմանիա) և վաղաժամ հաղթանակ տարել տեղացի մարզիկ Թորստեն Ֆուչսի նկատմամբ:
Գասոյանի համար սա արդեն 9-րդ հաղթանակն է կարիերայում, ընդ որում՝ բոլոր 9 մենամարտերը նա ավարտել է ժամանակից շուտ։ Գերմանիայում գրանցած հաջողությունից հետո նրա ռեկորդը կազմում է 9-0, մինչդեռ Ֆուչսը կրել է իր 5-րդ պարտությունը՝ 15 հաղթանակից հետո։