Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում

06 Մայիսի 2025, 13:16

Սպորտ

Երիտասարդ հայ բռնցքամարտիկնրը հաջող մրցելույթներ են ունեցել, Վրաստանում կայացած Ակակի Կակաուրիձեի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան:

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր երիտասարդական ընտրանին նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 55կգ Վաղարշակ Քեյանը, 65կգ Ալիկ Կճոյանը,

75 կգ Սամվել Սիրամարգյանը, և

90 կգ Սարգիս Անդրեասյանը։

50կգ Վահրամ Դովլաթբեկյանը և

70կգ Արտյոմ Ստեփանյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ

60 կգ Տիգրան Մակիչյանը,

70 կգ Արգիշտի Հակոբյանը,

80 կգ Ալբերտ Հարությունյանը և

85կգ Րաֆֆի Խաչատրյանը նվաճել են բրոնզ։