Հայ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Գրոզնիում

13 Սեպտեմբերի 2023, 08:35

Սպորտ

Հայ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Գրոզնիում կայացած Ա. Կադիրովի հիշատակին նվիրված 15-րդ միջազգային հուշամրցաշարում:

ՀԲՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 71 կգ քաշային Զավեն Գալստյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 60 կգ քաշային Մանվել Պետրոսյանը գրավել է երրորդ տեղը։