Հայ բռնցքամարտիկները հաղթել են ադրբեջանցի և թուրք մարզիկներին
10 Հուլիսի 2023, 19:01
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/07/10171629/356042094_844815523728110_6329860191694279350_n-1140x855-1.jpg)
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վրաստանի Գորի քաղաքում կայացած աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Գեորգի Կանդելակիի անվան միջազգային մրցաշարում հաջող մրցելույթներ է ունեցել, որին մասնակցել են նաև Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Հունգարիայի, Իսրայելի, բռնցքամարտիկները։
Հայ մարզիկներից մրցաշարի հաղթողներ են դարձել 48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, որը հաղթել է ադրբեջանցի մարզիկին եւ 75 կգ քաշային Արմեն Պողոսյանը, որը թուրք բռնցքամարտիկի նկատմամբ հաղթանակ է տարել: Դավիթ Սիմոնյանը նույնպես փայլուն ելույթ է ունեցել։
Արծաթե մեդալակիրներ են դարձել 54 կգ քաշային Արման Արզումանյանը, 63,5 կգ քաշային Հարություն Խաչատրյանը և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը։
Եվս երեք բռնցքամարտիկ` Լևոն Վարդումյանը, Արթուր Ավետիքյանը և Արթուր Խաչատրյանը, նվաճել են բրոնզե մեդալ։