Հայ բռնցքամարտիկները՝ Լիտվայում անցկացվող միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիրներ
17 Մայիսի 2026, 12:40
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 3 ոսկե մեդալ է նվաճել Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված Ալգիրդոս Շոչիկասի անվան միջազգային մրցաշարում։ Մրցաշարին մասնակցում էին 13 երկրի ներկայացուցիչներ:
Պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին են բարձրացել 55 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 65 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 90 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը։
2023 թվականի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Դավիթ Սիմոնյանը ճանաչվել է նաև մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ։ Եզրափակչում նա հաղթանակ է տարել շոտլանդացի Ռոբերտ Մքնուլտիի նկատմամբ։
Ռուսլան Ասլիկյանը ևս եզրափակիչ փուլում առավելության է հասել Շոտլանդիան ներկայացնող մրցակցի նկատմամբ, իսկ 65 կգ քաշային Արթուր Մկրտչյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Շվեյցարիան ներկայացնող Մագդի Աբու Աբդոյին։