Ծանրորդ Հարություն Հովհաննիսյանը՝ Մ17 ԱԱ-ի արծաթե մեդալակիր

05 Մայիսի 2025, 10:00

Սպորտ

Հայ ծանրորդ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) արծաթե մեդալ է նվաճել Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած 17 տարեկանների ծանրամարտի աշխարհի առաջնությունում:

Հովհաննիսյանը նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ բարձրացնելով 150 կգ և երկամարտի 323 կգ արդյունքով զբաղեցրել 2-րդ տեղը:

Սա Լիմայի մրցաշարում Հայաստանի հավաքականի կազմում վերջին մասնակցությունն էր:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականն ունի 3 մեդալ․ Գրիգոր Ղազարյանը (96 կգ, U17) նվաճել է ոսկե մեդալ՝ 330 կգ (145 + 185) արդյունքով, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ)՝ բրոնզե մեդալ։