Հայ ծանրորդները 26 մեդալ են նվաճել Եվրոպայի U15 և U17 առաջնությունում
30 Օգոստոսի 2026, 19:20
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը հաջող ելույթներ է ունեցել Կոսովոյում օգոստոսի 20-27-ն անցկացված մինչև 15 և մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։
Մայրցամաքի ուժեղագույն երիտասարդ ծանրորդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները, ընդհանուր առմամբ, նվաճել են 26 մեդալ՝ 7 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե (հաշվարկված են պոկում, հրում վարժությունների և երկամարտի արդյունքները)։
