Հայ դահուկորդները 3-րդ տեղն են զբաղեցրել Եվրոպայի համալսարանների 1-ին ձմեռային առաջնությունում

24 Դեկտեմբերի 2023, 12:54

Սպորտ

Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում ավարտված Եվրոպայի Համալսարանների 1-ին ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում Հայաստանի համալսարանական թիմը՝ Գլեբ Մոսեսով և Ժիրայր Առաքելյան կազմով, գրավել է թիմային 3-րդ տեղը:

Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալ էր նվաճել Եվրոպայի Համալսարանների 1-ին ձմեռային առաջնության Ոլորավայրէջք ձևում, իսկ Ժիրայր Առաքելյանը՝ 28-րդն էր։