Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը «Օսկար»-ի տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում է

24 Հունվարի 2025, 00:22

Հայեր | Մշակույթ

Շոն Բեյքերի «Անորա» դրաման Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում է:

Ֆիլմը ներկայացված է նաև լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի, երկրորդ պլանի լավագույն դերասան և լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում:

Տարվա լավագույն ֆիլմի կոչման համար կպայքարեն նաև «Բրուտալիստը», «Լիարժեք անհայտությունը», «Կոնկլավ», «Դյունա. Մաս երկրորդ», «Էմիլիա Պեռեզ», «Ես դեռ այստեղ եմ», «Նիքել բոյզ», «Սուբստանցիա» ու «Չարը» ֆիլմերը: 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 3-ին:

Ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ՝ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել: