Հայ և Ղպտի Եկեղեցիներն ամրապնդում են եղբայրական կապերը

21 Հուլիսի 2026, 18:51

Հայեր

Հուլիսի 21-ին Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հրավերով Մոսկվա ժամանած Ղպտի Եկեղեցու պատվիրակությունն այցելել է Սուրբ Պայծառակերպության մայր տաճար: Հյուրերին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Համատեղ աղոթքից հետո պատվիրակությունը շրջայց է կատարել «Տապան» թանգարանում, որտեղ ներկայացված են հայկական սրբություններն ու Արցախի քարտեզը՝ այսօր ոչնչացվող տեղանուններով ու տաճարներով:

Եզրաս Սրբազանն ընդգծել է Հայ և Ղպտի Եկեղեցիների եղբայրական կապերը՝ նշելով դժվարություններն ու հալածանքները միասին հաղթահարելու պատրաստակամությունը: Միտրոպոլիտ Անտոնիոսն իր հերթին զորակցություն է հայտնել Հայաստանին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին» «Մենք աղոթում ենք անազատության մեջ գտնվող հայ հոգևորականների և Հայ Եկեղեցու անսասանության համար»,- ասել է նա։

Ավարտելով այցելությունը՝ միտրոպոլիտը նշել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի վեհությունն ու Եզրաս արքեպիսկոպոսի նվիրյալ ծառայությունը, ով իրեն նվիրաբերել է Աստծուն: Հանդիպումն ավարտվել է հուշանվերների փոխանակմամբ: