Հայ գործարարները մասնակցել են «Արտահանում մարկետփլեյսենրի միջոցով» բիզնես կոնֆերանսին

Մարտի 12-ին տեղի է ունեցել «Արտահանում մարկետփլեյսենրի միջոցով» բիզնես կոնֆերանսը, որի հիմնական նպատակն էր հայկական բիզնեսին ներկայացնել արտահանման խթանման համար մարկետփլեյսների առաջարկած հնարավորությունները: Այս մասին հայտնում է Armenian Businessmen Association-ը:

Միջոցառմանը ներկա էին 4 խոշոր առևտրային հարթակների` Wildberries-ի, Ozon-ի, Amazon-ի և Alibaba-ի ներկայացուցիչները, որոնք 250-ից ավելի հայ գործարարների ներկայացրել են հարթակների հնարավորությունները, աճի տեմպը, հայկական ապրանքատեսակի պոտենցիալը և այլ կարևոր հարցեր։