Հայ գործարարը Ղրիմում նոր ճոպանուղի է կառուցում
22 Նոյեմբերի 2024, 11:21
Հայ գործարար և «Mriya» հանգստավայրի գլխավոր տնօրեն Սամվել Սարուխանյանը հայտնել է, որ Այ-Պետրի լեռան գագաթին նոր ճոպանուղի է կառուցելու: Նրա խոսքով՝ ճոպանուղին զգալիորեն կմեծացնի թողունակությունը և ավելի շատ մարդիկ կկարողանան այդ լեռը բարձրանալ:
ճոպանուղին հագեցած կլինի խցիկներով: Նախագծի իրականացման ժամկետը կհայտարարվի 2025 թվականի առաջին եռամսյակում։ Այժմ ակտիվորեն ուսումնասիրում են սարքավորումների մատակարարման և նոր օբյեկտի գործարկման ծրագրերը։
Նշվում է, որ գոյություն ունեցող ճոպանուղին կառուցվել է 1980-ականների վերջին և Միսխոր գյուղը կապում է Այ-Պետրի լեռան հետ։ ճոպանուղին ունի երկու խցիկ, որոնցում տեղավորվում է մոտ 40 մարդ։