Հայ գործիչներն ընդգրկվել են «Los Angeles Magazine»-ի «2026 L.A. Man List» վարկանիշում
09 Նոյեմբերի 2026, 23:30
Ամերիկյան հեղինակավոր «Los Angeles Magazine» ամսագիրը հրապարակել է իր ամենամյա՝ «2026 L.A. Man List» նախագիծը, որում ներկայացված են Լոս Անջելեսի ամենաազդեցիկ և նշանավոր տղամարդիկ։ Այս տարվա ցանկում ընդգրկվել է բիզնեսի, արվեստի, քաղաքականության, ժամանցի և բարեգործության ոլորտների 34 ներկայացուցիչ։
Փորձագետների ուշադրությանն արժանացած և ԱՄՆ-ի մշակույթի, կինոյի ու հյուրընկալության ոլորտներում նշանակալի ներդրում ունեցած գործիչների շարքում ընդգրկվել են նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։
Նրանց թվում են՝ «Proximity Media» մեդիաընկերության համասեփականատեր, սցենարիստ և պրոդյուսեր Սև Օհանյանը, «The h.Wood Group» հոլդինգի համասեփականատեր և ռեստորանատեր Ջոն Թերզյանը, ինչպես նաև «Ketchup Entertainment» ընկերության համասեփականատեր, փաստաբան և պրոդյուսեր Վահան Եփրեմյանը։