Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Բիելի միջազգային կայծակնային շախմատի մրցաշարում

24 Հուլիսի 2023, 15:52

Սպորտ

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է Շվեյցարիայի Բիել քաղաքում ընթացող Բիելի շախմատի միջազգային փառատոնի հաղթող:

Բլիցում Մարտիրոսյանը 13 հնարավորից վաստակել է 11 միավոր՝ դառնալով մրցաշարի հաղթող։ Երկրորդ տեղում Կոսովոն ներկայացնող Նդերիմ Սարաչին է։ Լավագույն եռյակը եզրափակում է կուբացի շախմատիստ Էռնեստո Լուիսը։

Բիելի շախմատային փառատոնին մասնակցել է 130 շախմատիստ։