Հայ համայնքը պատվել է Սաբինա Ֆրեդերիկին և Էնրիկե Պինեյրոյին՝ Արցախի տեղահանված բնակչությանն օգնելու համար

15 Նոյեմբերի 2023, 13:25

Քաղաքականություն

Նոյեմբերի 14-ին IARA — Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների ղեկավարությունն ընդունել է Արգենտինայի միջազգային համագործակցության և մարդասիրական աջակցության գործակալության պաշտոնյաներին և Կասկոս Բլանկոսին՝ շնորհակալություն հայտնելու Արգենտինայի առաքելությանը, որը հայ համայնքից մարդասիրական օգնություն էր տարել Արցախից բռնի տեղահանված բնակիչներին:

Հանդիպմանը ներկա էին Cascos Blancos-ի նախագահ Սաբինա Ֆրեդերիկը, ով ինքնաթիռ է նվիրել ապրանքը տեղափոխելու համար, ԱԳՆ ազգային գործերի տնօրեն Նիկոլաս Սաբունկույանը, Cascos Blancos-ի փոխնախագահ Պաբլո Վիրասորոն, մարդասիրական օգնության պլանավորման և համակարգման գծով Մարիանա Գալվանին և օպերացիաների և լոգիստիկայի տնօրեն Մաուրո Վիվասը: Հանդիպմանը երկա էին նաև առաքելության կամավորներ Գրասիելա Գևորգյանը (Հ.Մ.), Գագո Անանյանը (ԱՐԱՄԱ), Ալեքս Աճեմյանը (ՀԲԸՄ Անտրանիկ սկաուտական խումբ) և Էդուարդո Կոստանյանը (Հայաստան Հիմնադրամ):