Հայ հասարակությունը պետք է գիտակցի՝ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար․ Բայրամով
26 Հոկտեմբերի 2026, 14:15
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքներն ավարտելու հարցին։Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին նա խոսել է Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ադրբեջանը պատմական Վաշինգտոնյան գագաթնաժողովում ցուցադրել է իր բարի կամքը։ Մեր երկիրը նաև միակողմանի քայլեր է ձեռնարկում, որպեսզի բոլորը տեսնեն խաղաղության գործընթացի իրական արդյունքները։ Սակայն Հայաստանում ներքին խնդիրներ կան։ Մենք հետևում ենք գործընթացին։ Հայ հասարակությունը պետք է ընդունի և հասկանա, որ խաղաղությունը կարևոր հարց է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար»,- հայտարարել է Բայրամովը։