Հայ հրաձիգները արծաթե մեդալներն են նվաճել Մյունխենում կայացած Աշխարհի գավաթում

20 Հունիսի 2025, 12:10

Սպորտ

Հայաստանի ներկայացուցիչներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը հրաձգության Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիրներ են դարձել։

Օդամղիչ ատրճանակով 10 մ հեռավորության վրա հրաձգության խառը մրցումներում նրանք 4:16 հաշվով զիջել են Չինաստանին։

Նշենք, որ Մյունխենում կայացել է 2025 թ. հրաձգության Աշխարհի գավաթի երրորդ փուլը, որին մասնակցել են 695 մարզիկներ 78 երկրներից: Աշխարհի առաջնության եզրափակիչը կանցկացվի դեկտեմբերին Դոհայում։

Հիմա եթերում