Հայ հրաձիգները նվաճեցին աշխարհի առաջնության ոսկին

22 Հուլիսի 2026, 23:14

Սպորտ

Հայաստանի հրաձգության տղամարդկանց հավաքականը հերթական փայլուն հաղթանակն է գրանցել միջազգային ասպարեզում։ Շարժվող թիրախ, «նորմալ վազք» մրցաձևի թիմային պայքարում մեր ընտրանին դարձել է աշխարհի չեմպիոն։

Հայաստանը ներկայացնող եռյակը՝ Գոռ Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը և Հայկ Մինասյանը, վստահ ելույթների արդյունքում վաստակել են 1719 միավոր՝ կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին։

Սա Հայաստանի հավաքականի հերթական մեծ հաջողությունն է ընթացիկ առաջնությունում․ մեր հրաձիգներն ապահովել են արդեն երրորդ ոսկե մեդալը։