Հայ ժողովուրդը յուրահատուկ ոգու ուժ ունի. դերասանուհի Իրինա Բեզրուկովա
Թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի Իրինա Բեզրուկովան Alpha News-ի հետ զրույցում պատմել է «Երկրաշարժ» ֆիլմի նկարահանումների մասին, որում նա կատարել է բորտուղեկցորդուհու դեր:
«Երբ ինձ առաջարկեցին այդ դերը ֆիլմում, այլևս այլ դերեր չէին մնում, արտիստներն արդեն նկարահանվում էին։ Բայց երբ հասկացա, որ սա միանգամայն յուրահատուկ նախագիծ է, ուրախությամբ ընդունեցի այդ առաջարկը։ Այս ֆիլմում ես խաղում եմ բորտուղեկցորդուհու, ով հայտնվում է ֆիլմի հենց սկզբում, երբ գլխավոր հերոսը թռչում է տուն՝ Հայաստան։ Ի դեպ, բորտուղեկցորդուհու կոստյումն իրական էր, և այն շատ անհարմար է, այնքան ամուր, ծանր, ուստի ես ինձ զգացի 90-ականների սկզբի բորտուղեկցորդուհիների փոխարեն: Ֆիլմում նկարահանվել են նաև գյումրեցիները, և շատ ցավալի էր պատկերացնել, թե իրականում ինչպես էր նրանց հետ ամեն ինչ տեղի ունենում ողբերգության պահին, քանի որ նրանցից շատերը կորցրել էին ընկերներին, մտերիմներին, հարազատներին: Հայ ժողովուրդն ունի յուրահատուկ ոգու ուժ և մարդիկ համախմբվել են ընդհանուր վշտի առջև։ Ֆիլմում նկարահանվել ինձ առաջարկել է նախագծի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը, և ես շատ երախտապարտ եմ նրան դրա համար։
Ինչ վերաբերում է բուն ֆիլմին, ապա պրեմիերայի ժամանակ ես պարզապես լաց էի լինում ձայնով, իսկ հետո 15 րոպե չէի կարողանում դուրս գալ զուգարանից, քանի որ լաց էի լինում, լվանում էի դեմքս և ոչ մի կերպ չէի կարողանում հանգստանալ։ Այս ֆիլմն ինձ տարավ մինչև հոգուս խորքը, և ես կապ զգացի այն մարդկանց հետ, ովքեր հայտնվել էին այդ ողբերգության մեջ, այն իրավիճակում, որն այն ժամանակ տեղի ունեցավ Հայաստանում», — պատմել է դերասանուհին։20:05