Հայ-լիբանանյան ռեստորանը լավագույնն է ճանաչվել Ավստրալիայում

20 Օգոստոսի 2026, 20:50

Տնտեսություն և Բիզնես

Ավստրալիայի Մելբուռն քաղաքում գործող հայ-լիբանանյան «Զարեհ» ռեստորանը հեղինակավոր Gourmet Traveller Restaurant Awards մրցանակաբաշխության շրջանակում պաշտոնապես ճանաչվել է «Տարվա ռեստորան»։ Այս մասին հայտնել է Guardian Australia-ն։

Ռեստորանի հիմնադիրներն են շեֆ-խոհարար Թոմ Սարաֆյանը և Ժինան Բու-Ասին։ «Զարեհ»-ը միավորում է հայկական, լիբանանյան և եգիպտական խոհանոցների ավանդույթները։

Մրցանակն ավանդաբար շնորհվել է եվրոպական ուղղվածությամբ բարձրակարգ խոհանոց ներկայացնող ռեստորաններին, սակայն 2026 թվականին առաջին անգամ հաղթող է ճանաչվել հայ-լիբանանյան խոհանոցը ներկայացնող նախագիծը։