Հայ լողորդները մասնակցում են «Ռուսական մատրյոշկա» մրցաշարին
19 Դեկտեմբերի 2024, 16:15
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/12/17172517/5397950941434605959.jpg)
Մերձմոսկովյան Չեխով քաղաքի «Օլիմպիական» սպորտի պալատում անցկացվում են «Ռուսական մատրյոշկա» սինխրոն լողի հոբելյանական 15-րդ միջազգային մրցումները:
«Ռուսական մատրյոշկա» ավանդական մրցաշարին այս տարի մասնակցում է ավելի քան 300 պատանի մարզիկ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Սինգապուրից: