Հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել գրեփլինգի Եվրոպայի Մ15 առաջնությունում

16 Մայիսի 2024, 00:30

Սպորտ

Հունաստանում կայացած գրեփլինգի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 16 մեդալ։

Gi ձևաչափում ոսկե մեդալակիր է դարձել Մարատ Կարապետյանը։ No-Gi ձևաչափում նա արծաթե մեդալի է արժանացել։

Մրցանակային տեղեր են գրավել նաև Զորիկ Հովհաննիսյանը (Gi բրոնզ, No-Gi բրոնզ), Գարուշ Վարդանյանը (Gi բրոնզ, No-Gi բրոնզ), Ռաֆիկ Թումասյանը (Gi արծաթ, No-Gi բրոնզ), Հովհաննես Մկրտչյանը (No-Gi բրոնզ), Լենդրուշ Մկրտչյանը (No-Gi արծաթ), Դավիթ Սևլիկյանը (Gi բրոնզ, No-Gi բրոնզ), Մովսես Եղիազարյանը (Gi բրոնզ, No-Gi բրոնզ) և Հրաչյա Թադևոսյանը (Gi արծաթ, No-Gi բրոնզ)։