Հայ մարզիկները 18 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունում
01 Հուլիսի 2025, 20:30

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիկներին, որոնք մեդալներով են վերադարձել Հունաստանի Հալկիդիկի շրջանում անցկացված Եվրոպայի գավաթի առաջնությունից: Մրցաշարն անցկացվել է Եվրոպայի ավանդական կարատե-դո ֆեդերացիայի (ETKF) նախաձեռնությամբ՝ ներգրավելով 12 երկրի մարզիկների։ Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ 44 մեդալ են նվաճել, որոնցից 18-ը ոսկե, 11-ը՝ արծաթե, 15-ը՝ բրոնզե: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:
6-7 տարեկանների խմբում Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Իսկանդարյանը ոսկե մեդալ է նվաճել անհատական կատա և կիհոն մարզաձևերում, իսկ անհատական կումիտե մրցաձևում դարձել է արծաթե մեդալակիր:
Նույն տարիքային խմբում Էդուարդ Մանասյանը բրոնզե մեդալ է նվաճել անհատական կատա, անհատական կումիտե և կիհոն մարզաձևերում: 8-9 տարեկանների խմբում Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալներ է նվաճել անհատական կատա և կիհոն մրցաձևերում, անհատական կումիտե և թիմային կատա մրցաձևերում դարձել է բրոնզե, իսկ թիմային կումիտե մրցաձևում՝ արծաթե մեդալակիր: Նույն տարիքային խմբում Դավիթ Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել անհատական կատա և կիհոն մրցաձևերում, անհատական կումիտե մրցաձևում դարձել է բրոնզե, իսկ թիմային կումիտե մրցաձևում՝ արծաթե մեդալ:
8-9 տարեկանների խմբում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարդան Աբովյանն անհատական կատա և անհատական կումիտե մրցաձևերում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ անհատական կատա մրցաձևում՝ բրոնզե: 10-11 տարեկանների խմբում Ալեքս Մուրադյանը 5 ոսկե մեդալ է նվաճել անհատական կատա, անհատական կումիտե, կիհոն, թիմային կատա և թիմային կումիտե մրցաձևերում:
Նույն տարիքային խմբում Հովհաննես Զարգարյանն արծաթե մեդալներ է նվաճել անհատական կատա, անհատական կումիտե, կիհոն և թիմային կումիտե մրցաձևերում, իսկ թիմային կատա մրցաձևում դարձել է բրոնզե մեդալակիր: 10-11 տարեկանների խմբում Տիգրան Հարությունյանը բրոնզե մեդալներ է նվաճել անհատական կատա, անհատական կումիտե և կիհոն մրցաձևերում, իսկ թիմային կումիտե մրցաձևում դարձել է ոսկե մեդալակիր: Նույն տարիքային խմբում Դավիթ Հարությունյանն անհատական կատա, անհատական կումիտե, թիմային կատա մրցաձևերում նվաճել է բրոնզե, իսկ թիմային կումիտեի մրցաձևում՝ արծաթե մեդալ:
12-13 տարեկանների խմբում Մարկ Սուքիասյանը հաղթող է ճանաչվել թիմային կատա և թիմային կումիտե մրցաձևերում, իսկ անհատական կատա մրցաձևում նվաճել է բրոնզե մեդալ:
Նույն տարիքային խմբում Հովհաննես Եղիազարյանը ոսկե մեդալներ է նվաճել կիհոն, թիմային կատա և թիմային կումիտե մրցաձևերում: 16-17 տարեկանների խմբում Վահե Հովհաննիսյանն առաջին տեղն է զբաղեցրել անհատական Կո-Գո կումիտե մրցաձևում, իսկ անհատական շոբու իպպոն կումիտե մրցաձևում նվաճել է արծաթե մեդալ: