Հայ մարզիկները 4 մեդալ են նվաճել Տիրանա քաղաքում անցկացված մրցաշարում

28 Ապրիլի 2025, 10:16

Սպորտ

Ավարտվել է Ալբանիայի Տիրանա քաղաքում անցկացված թեքվանդոյի E3 կարգի մրցաշարը, որտեղ հայ մարզիկները 4 մեդալ են նվաճել: Դավիթ Դանիելյանը դարձել է ոսկե մեդալակիր, Մանվել Գևորգյանը՝ բրոնզե, Դավիթ Գրիգորյան՝ արծաթե, Մաքս Մելիքյանը՝ բրոնզե:

Հայաստանի թիմի մարզիչը Սամսոն Գրիգորյանն է։