Հայ մարզիկները Կալուգայի մարզին օգնեցին 3-րդ տեղը գրավել Կուդոյի համառուսաստանյան մրցաշարում

03 Հունիսի 2023, 18:25

Սպորտ

Համառուսաստանյան կուդո մրցաշարում «Ի հիշատակ GRU հատուկ նշանակության ուժերի զոհված զինվորների» Կալուգայի մարզը շատ արժանիորեն ներկայացրեցին Դերժավայի դպրոցի հայ մարզիկները։

15 հաղթողների ցուցակում 6 հայ կա։ Նրանք իրենց արժանի ելույթով օգնեցին Կալուգայի մարզին գրավել երրորդ տեղը։

Մարզական միջոցառմանը մասնակցել են 410 մարզիկներ Ռուսաստանի Դաշնության 25 մարզերից։

Նրանցից Արսեն Ավետիսյանը նույնպես արժանացել է «Մրցաշարի լավագույն մարզիկ» մրցանակին։