Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ ՉԼ որակավորման փուլի հանդիպումը

12 Հուլիսի 2023, 21:00

Սպորտ

Այսօր Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի «Հիսինգեն Արենայում» կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի Հեկեն (Շվեդիա) – Նյու Սեյնթս (Ուելս)առաջին հանդիպումը:

«ArmSport.am»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը: Հանդիպման չորորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը: