Հայ նկարիչները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք միջազգային ցուցահանդեսին
19 Մայիսի 2025, 14:00

Մայիսի 19-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մշակութային կենտրոնում բացվել է «Կրեմլ և սրբավայրեր» խորագրով միջազգային ցուցահանդեսային նախագիծը՝ հայ նկարիչների մասնակցությամբ: Այն կտևի մինչև մայիսի 31-ը։
Նախագիծն իրականացվել է «Ֆլորիսիմա» ֆիտո-կոլաժիստների և նկարիչների միջազգային ստեղծագործական ասոցիացիայի հետ համատեղ: Ցուցահանդեսին կներկայացվեն Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի բազմաթիվ շրջանների նկարիչների և ֆիտոկոլաժիստների աշխատանքներ: