Ուժային եռամարտիկ Նարեկ Ռաֆայելյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել
10 Հոկտեմբերի 2026, 15:30
Հայ ծանրորդ (փաուերլիֆթինգիստ) Նարեկ Ռաֆայելյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել պառկած դիրքից ծանրաձողի հրում վարժությունում։
Մոսկվայում անցկացված մրցաշարում Նարեկը բարձրացրել է 180 կգ քաշ և WRPF լիգայի վարկածով սահմանել աշխարհի նոր ռեկորդ՝ մինչև 110 կգ քաշային կարգում, 17-19 տարեկան պատանիների շրջանում։