Թողարկվել է փախստական հայ ընտանիքի իրական պատմության վրա հիմնված ամերիկյան ֆիլմի թրեյլերը
17 Հոկտեմբերի 2024, 10:10
Թողարկվել է «Սահմանների միջև» ամերիկյան ֆիլմի թրեյլերը, որի հիմքում հայ փախստականներ Պետրոսյան ընտանիքի իրական պատմությունն է: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերին Լոս Անջելեսի հայկական կինոփառատոնի ժամանակ։ Ֆիլմի ռեժիսորն է Մարկ Ֆրայբուրգերը, իսկ գլխավոր դերերը կատարել են հայտնի դերասաններ Էլիզաբեթ Տաբիշը և Պատրիկ Սաբոնգին։
Փլուզվող Խորհրդային Միությունում Պետրոսյանների ընտանիքը, ուր էլ որ գնում, իրեն վտարանդի է զգում: Իրենց հայկական ծագման պատճառով նրանք խտրականության զոհ են դառնում նախ Ադրբեջանում, որտեղ նրանք ապրում էին, ապա՝ Ռուսաստանում։ Հավերժական հույս գտնելով ամերիկացի միսիոներների հիմնադրած եկեղեցում, նրանք բախվում են առօրյա կյանքի դժվարություններին և ստիպված ապաստան են փնտրում ԱՄՆ-ում:
«Սահմանների միջև» ֆիլմը էկրաններին կհայտնվի 2025 թվականի հունվարի 26-28-ին։