Հայ պրոդյուսերների և սցենարիստների կինոնախագծերը՝ «Golden Trailer Awards» մրցանակաբաշխության հավակնորդների թվում

18 Մայիսի 2025, 17:30

Մշակույթ

Կինոարտադրանքի մարքեթինգի ոլորտում Golden Trailer Awards մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի շնորհվում է ԱՄՆ-ում, հայտարարել է անցած տարվա մրցանակների հավակնորդներին: Դրանց թվում կրկին հայտնվել են միանգամից մի քանի ռուսական նախագծեր, ինչպես նաև «Անորա» ֆիլմը, որտեղ նշանակալի դերեր են կատարել հայ արտիստները:

Պրոդյուսերներ Էդուարդ Իլոյանի և Եվգենի Այվազյանի «Дети перемен» սերիալն արժանացել է «Լավագույն արտասահմանյան թիզեր» անվանակարգին: Իր հերթին, սցենարիստ Արտյոմ Զախարյանի « Հետաքրքրասեր Վարվառա» սերիալի հոլովակը կարող է լավագույնը ճանաչվել մուլտֆիլմերի կամ ընտանեկան նախագծերի արտասահմանյան թրեյլերների շարքում: Ֆիլմի տնօրենն է Տաթևիկ Զալինյանը:

Պրոդյուսեր Արա Խաչատրյանի «Այնտեղ» ֆիլմը կարող է մրցանակ ստանալ արտասահմանյան թրեյլերում լավագույն երաժշտության համար («Маяк» տեսահոլովակի համար):

«Անորա» ֆիլմն արժանացել է միանգամից երեք անվանակարգերի՝ «Լավագույն անկախ թրեյլեր», «Լավագույն անկախ Թիվի սպոտ», «Լավագույն ռոմանտիկ Թիվի սպոտ»: