Ամերիկահայ ռեժիսոր Մադլեն Շարաֆյանը՝ Pixar ստուդիայի «Էլիո» մուլտֆիլմի ռեժիսոր

03 Հունիսի 2025, 00:18

Մշակույթ

«Էլիո» մուլտֆիլմը, որը ստեղծվել է Pixar ստուդիայի կողմից «Walt Disney Pictures»-ի հետ համատեղ, համարվում է տարվա ամենասպասված անիմացիոն նախագծերից մեկը։ Հունիսի 20-ին նախատեսված է հարուստ երևակայություն ունեցող տղայի մասին ֆիլմի պրեմիերան։

«Էլիո»-ի ռեժիսորների թվում է ամերիկահայ մուլտիպլիկատոր, «Օսկար»-ի հավակնորդ և «Էննի» մրցանակի կրկնակի թեկնածու Մադլեն «Մեդդի» Շարաֆյանը։ Կալիֆորնիայի Արվեստների ինստիտուտում ուսանելու ժամանակ նա հայտնի է դարձել իր «Օմլետ» հոլովակով, որը պատմում է ուտելիքի միջոցով տիրոջ տրամադրությունը բարձրացնել փորձող շան մասին։

2020 թ․ լույս է տեսել նրա «Որջ» նախագիծը՝ պատմություն նապաստակի մասին, որը փորձում է կառուցել իր երազանքների տնակը։

Մադլեն Շարաֆյանն աշխատել է նաև «Արջերի մասին ողջ ճշմարտությունը» մուլտսերիալում՝ որպես էսքիզավորող-նկարիչ, և «Կոկոյի գաղտնիքը» մուլտֆիլմում։

Հիմա եթերում