Հայ-ռուսական հարաբերությունները չեն տապալվել, տապալվել է իշխանության քաղաքականությունը․ Տիգրան Քոչարյան

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առկա խնդիրները պայմանավորված են ոչ թե առանձին քաղաքական կամ անձնական գործոններով, այլ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությամբ։ Այս մասին ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։

Նրա խոսքով՝ տեղի ունեցող գործընթացները կապ չունեն ո՛չ խորհրդարանական ընտրությունների, ո՛չ Նարեկ Կարապետյանի անձի հետ։ Քոչարյանի համոզմամբ՝ վարչապետն է ձախողել Ռուսաստանի հետ տարվող քաղաքականությունը։

«Չեմ ասի՝ հայ-ռուսական հարաբերություններն են տապալվել, քանի որ հայերն ու ռուսները շարունակում են բնականոն հարաբերություններ ունենալ, հարգել միմյանց, պահպանվում են նաև զբոսաշրջային կապերը։ Սակայն այդ ուղղությամբ իշխանության քաղաքականությունն, իմ գնահատմամբ, ձախողվել է, և դրա յուրաքանչյուր քայլ հակառակ արդյունքն է տալիս»,- նշել է նա։