Հայ շախմատիստներն առաջատարներ են շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում

13 Օգոստոսի 2026, 16:00

Սպորտ

Գրոսմայստեր Էմին Օհանյանը 5.5 միավորով միանձնյա առաջատար է Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում 6 խաղափուլից հետո: Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը 5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում:

Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունի 4.5 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետներ Ռուդոլֆ Փաշիկյանը և Մանվել Առաքելյանը՝ 4 միավոր:

Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Պոլինա Կոբակը և Նվարդ Հայրապետյանը ունեն 4 միավոր:

Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ:

7-րդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 13-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին: