Վիրտուոզ հայ երաժիշտները ելույթ կունենան Իտալիայում
29 Մարտի 2025, 20:12

Դաշնակահար Սերգեյ Բաբայանը և ջութակահար, դիրիժոր Էմմանուել Ճգնավորյանն ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին «Auditorium di Milano»-ի բեմում հանդես կգան Միլանի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Բոլոր երեք համերգները նվիրված են ֆրանսիացի կոմպոզիտոր և դիրիժոր Մորիս Ռավելի ծննդյան 150-ամյակին:
Սերգեյ Բաբայանը ամերիկահայ դաշնակահար է, բնակվում Է ԱՄՆ-ում։ Երաժիշտը համագործակցում է աշխարհի հայտնի նվագախմբերի հետ, որոնց թվում են Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Քլիվլենդի նվագախումբը, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը։
Էմանուել Ճգնավորյանը Ավստրիայում բնակվող ջութակահար և ռեժիսոր է: Նա նվագում է Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակով, համագործակցում է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի, Վիեննայի, Ֆրանկֆուրտի և Ֆինլանդիայի ռադիոյի նվագախմբերի, Հելսինկիի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Մյունխենի կամերային նվագախմբի հետ:
Էմանուել Ճգնավորյանը հայտնի դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին է։
